Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

FinnoWay Armenia 2025․ Ֆինտեխի և թվային նորարարությունների ամենամեծ տարածաշրջանային ֆորումը Երևանում

Blog Image

2025 թվականի նոյեմբերի 11–ից 12-ը Երևանում՝ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ, Հարավային Կովկասում առաջին անգամ անցկացվեց ֆինանսական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ միջազգային PLAS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը։ Ֆորումի կազմակերպիչն է PLUS Group ընկերությունը, համակազմակերպիչը՝ Armenian Card ազգային վճարային համակարգը։

FinnoWay Armenia 2025-ը համախմբեց պետական կառույցների, բանկային և ֆինանսական հատվածի, միջազգային վճարային համակարգերի, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, մանրածախ առևտրային և էլեկտրոնային առևտրի  ցանցերի, ինչպես նաև ներդրողների և ստարտափ էկոհամակարգերի ներկայացուցիչների՝ Հայաստանից, Հարավային Կովկասի երկրներից, Կենտրոնական Ասիայից և այլ տարածաշրջաններից։.                                                                                                                       
Ֆորումի ծրագիրը ներառում էր տարածաշրջանի թվային և ֆինանսական էկոհամակարգերի զարգացմանն առնչվող արդիական թեմաներ։ Քննարկումների կենտրոնում եղավ բանկային համակարգի թվային վերափոխման գործընթացները, ազգային վճարային գործիքների զարգացումը, կիբերանվտանգության նորարար լուծումները և ֆինանսական տեխնոլոգիաների ինտեգրումը պետական կառավարման ոլորտում։

Ֆորումի առանձին պանելները նվիրվեցին ֆինտեխի և պետական կառավարման ինտեգրման հեռանկարներին՝ ներառյալ պետական ծառայությունների թվային հարթակների և RegTech գործիքների զարգացումը, վճարային համակարգերի անվտանգության հարցերը, կիբեռսպառնալիքներին հակազդելու մեխանիզմներն ու վստահելի թվային միջավայրի ձևավորումը։ 
 

Քննարկումները ներառեցին նաև ստարտափ էկոհամակարգի զարգացման, Հայաստանում և Հարավային Կովկասի երկրներում վենչուրային ներդրումների ներգրավման, էլեկտրոնային առևտրի, թվային ռիթեյլի և բազմաալիքային լուծումների ապագային, արհեստական բանականությանը, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների և կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացման գործում մեծ տվյալների դերակատարությանը, այդ թվում՝ թվային տնտեսության զարգացման և այլ արդիական հարցեր։

Հատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանային ինտեգրման, պետական կարգավորող մարմինների համագործակցության և համատեղ նախաձեռնությունների ձևավորման հարցերին, որոնք ուղղված են ֆինանսական կայունության ամրապնդմանը և թվային գործիքների նկատմամբ վստահության բարձրացմանը։

FinnoWay Armenia 2025-ը կոչված է դառնալու պետական կարգավորողների և բիզնեսի միջև երկխոսության հիմնական հարթակ՝ նպաստելով փորձի փոխանակմանը և նոր տնտեսական դաշինքների ձևավորմանը։ Այն նպատակ ունի խթանել միջազգային համագործակցությունը, զարգացնել նորարարական ենթակառուցվածքները և խրախուսել ներդրումները տարածաշրջանի թվային տնտեսության մեջ։

Ֆորումի ավարտին ամփոփվեց  քննարկումների գործնական արդյունքները և նախաձեռնվեցին համագործակցային նոր ծրագրեր՝ ֆինանսական, ՏՏ և պետական հատվածների ներկայացուցիչների միջև։

Ֆորումը կայացավ «Մերիդիան» էքսպո կենտրոնում, և համախմբեց ավելի քան երկու հազար մասնակից, այդ թվում՝ հինգ հարյուրից ավելի բարձրաստիճան ղեկավարներ և ավելի քան հարյուր երեսուն միջազգային բանախոսներ։

Send