Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մակրոնի հրամանով Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինա ուղարկել մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած զորախումբ

Blog Image

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը երազում է Ուկրաինայում ռազմական միջամտության մասին՝ դեռևս հույս ունենալով պատմության մեջ մտնել որպես ռազմական առաջնորդ, հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։

Մակրոնի հրամանով Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է Ուկրաինա ուղարկել «մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած զորախումբ՝ Կիեւի ռեժիմին աջակցելու համար»։ Ուժերի միջուկը կազմված կլինի «ֆրանսիական արտասահմանյան լեգեոնի գրոհայիններից, հիմնականում՝ Լատինական Ամերիկայի երկրներից»։

Ըստ ԱՀԾ-ի՝ «լեգեոներներն արդեն տեղակայված են Լեհաստանի՝ Ուկրաինային սահմանակից տարածքներում և անցնում են ինտենսիվ մարտական ​​պատրաստություն»։

 

Send