Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Արդարադատության նախարարն «Արթիկ» ՔԿՀ-ում ծանոթացել է շենքային պայմաններին

Blog Image

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարը ծանոթացել է դատապարտյալների պահման պայմաններին, նոր վերանորոգված մարզասենյակին, գրադարանին, հանգստի սենյակին, խցերին։ Նախարարը զրուցել է դատապարտյալների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները։ Նախարարն այցելել է նաև կարանտինային մասնաշենք, ինչպես նաև ծանոթացել կարճատև և երկարատև տեսակցության սենյակային պայմաններին, մանկական խաղասենյակին։

Արդարադատության նախարարությունը հետամուտ է քրեակատարողական ոլորտի բարեփոխումների լիարժեք իրականացմանը։

Արդարադատության նախարարություն     

Send