Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը չի արդարացվի։
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Հարությունյանին մեղավոր ճանաչելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Վճիռն ուժի մեջ է մտել, և առաջիկա օրերին Արցախի ՊՆ նախկին հրամանատար կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարին Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5.5 տարվա ազատազրկման: Գեներալ-լեյտենանտը մեղավոր էր ճանաչել ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն «անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետևանքներ։
Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող զոհվել էր, իսկ մեկ զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է:
