Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ է բռնկվել Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ կայանված «Nissan Teana»-ում

Blog Image

Նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Ռազմիկ Ա․-ի կողմից կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Send