Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լողավազանում վայր ընկնելու հետևանքով 10-ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բկ

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքում հայտնի Ենգիբարյանի լողավազանում վայր ընկնելու հետևանքով շտապօգնության խումբը «գանգուղեղի փակ վնասվածք, ջրահեղձ» ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 10-ամյա տղա է, ով նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում ընկերների հետ լողալու նպատակով գնացել է նշված լողավազան, որտեղ լողալիս ջրահեղձ լինելու հետևանքով շտապօգնության խումբը վերջինիս տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
 

Send