ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՏԻՄ ընտրություններում մի առանձնահատկություն կար, որը մեր ժամանակներում այլևս չպետք է գործի:
Մարդիկ համայնքի ղեկավար ընտրում էին` ելնելով, բարեկամական, ընկերական, թաղային առանձնահատկություններից և շատ հաճախ չէին էլ հիշում կամ չգիտեին, թե իրենց պայմանական ծանոթն ինչ կուսակցությամբ է առաջադրվել:Հիմա դա պետք է լինի սկզբունքային:Վաղարշապատում եթե ընտրողը ձայնը տալիս է քպ-ի թեկնածուին պետք է իմանա, որ անկախ այն հանգամանքից վերջինս մանկության ընկեր է՞, բարեկամ է՞, թե՞ համագյուղացի, իր ձայնը գնում է Նիկոլին:
Ավելի պարզ ասած, քպ թեկնածուին ձայն տվողը ընտրում է Արցախ հանձնածին, ՀՀ ինքնիշխան տարածքներն Ադրբեջանին զիջածին, Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակում գործածին, երկիրը հանցագործության ճիրան մտցրածին, բռնությունն ու քաղաքական հետապնդումը գործելաոճ ընտրածին:Եվ որ ամենավտանգավորն է` ընտրությունն այս կամ այն անձին, ուժին պատասխանատվության ստանձնում է:
Ուզում ե՞ս պատասխանատվություն ստանձնել գործող ռեժիմի, դրա առաջնորդի կամ դրա մանկլավիկների հանցանքների և դավաճանության համար: Հուսով եմ` ոչ:ՀԳ. Վաղարշապատի այս պրոցեսն ունի նաև դրական կողմ, որովհետև դրանում առաջադրվել են ընդդիմադիր դաշտը ներկայացնող տարբեր ուժերի ներկայացուցիչներ և մարդիկ նաև ներսում ընտրության հնարավորություն ունեն»:
