Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայտնաբերվել է ուղեղի ծերացումը դանդաղեցնելու անսպասելի միջոց

Blog Image

Կալորիաների մեկ երրորդով երկարաժամկետ կրճատումը կարող է դանդաղեցնել ուղեղի բնական ծերացումը, այս եզրակացությանն են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները։

Մասնագետները վերլուծել են 20-ամյա եզակի փորձի արդյունքները։ Ուսումնասիրության մասին հոդված է հրապարակվել «Aging Cell» ամսագրում։

Ըստ հետազոտության՝ տասնամյակներ շարունակ 30 տոկոսով պակաս կալորիա օգտագործող կենդանիների մոտ ուղեղի բջիջները պահպանել են ավելի առողջ նյութափոխանակություն և մեծացրել են միելինի՝ նյարդային մանրաթելերի պաշտպանիչ թաղանթի սինթեզի հետ կապված գեների ակտիվությունը։

Առանձին բջջային կորիզների համար բարձր ճշգրտությամբ հաջորդականության տեխնոլոգիա օգտագործելով՝ հետազոտողները պարզել են, որ կալորիաների սահմանափակումը բարելավել է էներգետիկ ուղիների գործառույթն ու նվազեցրել սպիտակ նյութի բջիջների տարիքային անկման նշանները։ Հեղինակների կարծիքով՝ այս «նյութափոխանակության երիտասարդ» բջջային միջավայրը կարող է կարևոր լինել ճանաչողական գործառույթը պահպանելու համար։

Սա ցույց է տալիս, որ երկարատև սննդային միջամտությունները կարող են դանդաղեցնել ուղեղի ծերացման բջջային մեխանիզմները բարդ օրգանիզմներում և միգուցե ազդեն ծերության շրջանում ճանաչողական առողջության հետագծի վրա։

Send