Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուզում եմ տեղեկացնել, որ իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից

Blog Image

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրել է․

«ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Սիրելի՛ ընկերներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից։ Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։
Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից։

Խնդրում եմ՝

— Չպատասխանել նման հաղորդագրություններին,
— Չսեղմել հղումների վրա,
— Չտրամադրել անձնական տվյալներ։

Այս մասին հայտնում եմ, որպեսզի տեղեկացված և զգոն լինեք։
Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»։
 

Send