Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայտնի է՝ որ տարածքներն է դատախազությունը Մայր Աթոռից պահանջում վերադարձնել

Blog Image

Օրերս տեղեկացրել էինք, որ Գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը:

MediaHub-ը հարցում է ուղարկել դատախազություն՝ գործի մանրամասներին ծանոթանալու համար: Ըստ այդմ, կառուցից ստացել ենք հետևյալ պատասխանը.

«Տեղեկացնում  ենք,
 1. Պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանում ուսումնասիրվել է ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» N 336-Ա որոշումը:

Նշված որոշման հիման վրա 2019 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ պաշտապանության նախարարություն և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որով ՀՀ պաշտապանության նախարարությանը տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, ընդունված 9427.3 քմ մակերեսով շենք-շինությունները և 8.9 հա մակերեսով, հատուկ նշանադրության հողամասը անհատույց է օտարվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Վերաբերելի օրենսդրական ակտերի, ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 336-Ա որոշման և անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, ուստի ՀՀ դատախազության կողմից ներկայացվել է գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ։

2․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից 2024 թվականի հունվարի 5-ին ստացված գրության հիմքով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշմամբ՝ «Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում՝ 1208 թվականի և 1220 թվականի թվականի համայնքի կողմից ինքնակամ կառուցված եկեղեցին ճանաչել  է համայնքային սեփականություն», որի հիմքով Կադաստրի կոմիտեն 2019 թվականի ապրիլի 4-ին գրանցել է Եղիպատրուշ համայնքի սեփականության իրավունքը. Նույն օրը՝ 2019 թվականի ապրիլի 4-ին, նույն իրավական հիմքերով Կադաստրի կոմիտեն գրանցել է Ապարան համայնքի Սեփականության իրավունքը եկեղեցու նկատմամբ. Հետագայում՝ 2020 թվականի հունիսի 9-ին, Ապարան համայնքը Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի  8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող եկեղեցին նվիրատվության պայմանագրով օտարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Նույն թվականի հուլիսի 6-ին Կադաստրի կոմիտեն գրանցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականության իրավունքը: Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենք 2-րդ հոդվածի է) ենթակետի համաձայն։

Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն պաշտամունքային և քաղաքացիական կառույցները՝ մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի , պալատական, արտադրական, կոմունալ տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգման և սկզբնական գործարարական նշակությամբ օգտագործման  հնարավորությունը։ 

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։

Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի 385 -Ն որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գնահատնվող Սուրբ Աստվածածնի եկեղեցին ընդգրկվել  է «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման  ոչ ենթակա պատմության և մշակութի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»։  Այս դեպքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը, անտեսելով ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակութի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին համարել է ինքնակամ կառույց, ճանաչել է համայնքի սեփականությունը, այնուհետ այն նվիրաբերել, որի արդյունքում պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին դուրս է եկել պետության տնօրինումից։ 

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից 2024 թվականի հունվարի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել, 2024 թվականի հունվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ներկայում ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/9749/05/24 վարչական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝ Ապարան համայնքի ղեկավարի 01.04.2019թ թիվ 131-Ա որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու և հետևանքների վերացման ածանցյալ պահանջների մասին.

«Դատախազության մասին» ՀՀ օրենք 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է վարչական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը։ 

Հետևաբար՝ վերոգրյալի հիման վրա անդրադառնալով ձեր հարցադրմանը հարկ է նշել, որ թիվ ՎԴ/9749/05/24 վարչապետական գործով ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումով ներկայացած պահանջների բավարարարման դեպքում տեղի կունենա պետական (համայնքային) խախտված շահերի վերականգնում»:

Էմմա Մարտիրոսյան

Send