Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նեթանյահուն դիմել է Իրանի ժողովրդին

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձ է ձայնագրել Իրանի ժողովրդին, որում կոչ է արել իրանցիներին ապստամբել իրենց կառավարության դեմ։ Այս մասին հաղորդում է TASS-ը։

Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող ԻՀՊԿ-ի շտաբ-բնակարանին և Իրանի միջուկային ծրագրի կարևորագույն վայրերին։ Սպանվել են ԻՀՊԿ-ի հրամանատար Հոսեյն Սալամին և մի քանի միջուկային գիտնականներ։ Նեթանյահուն հաստատել է, որ հարձակումն ուղղված է եղել Իրանի միջուկային ենթակառուցվածքների դեմ։

Ավելի ուշ Իրանի կառավարությունը խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության օբյեկտների վրա հարձակմանը։ Այժմ իրանական բանակը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին։

Թեգեր :
Send