Սննդաբան Լիզա Աֆինսկայայի խոսքով՝ գրեթե բոլորը՝ մոտ 90%-ը, բավարար քանակությամբ մանրաթել չեն ստանում։ Նա ընդգծել է, որ սննդային մանրաթելը կարևոր է սրտի առողջ գործունեության և մի շարք լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի կանխարգելման համար։
Իր Telegram ալիքում մասնագետը կիսվել է մի քանի ուսումնասիրություններով, որոնք ցույց են տալիս, որ մանրաթելի կանոնավոր օգտագործումը իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և նվազեցնում է հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը։
Ըստ Լիզա Աֆինսկայայի՝ առողջական խնդիրներից խուսափելու համար կանայք պետք է օրական օգտագործեն առնվազն 25 գրամ մանրաթել, իսկ տղամարդիկ՝ մոտ 38 գրամ։ Սննդաբանը կազմել է մանրաթելով ամենաշատ պարունակվող սննդամթերքների ցանկը։
Առաջին տեղում է լոբին, որի մեկ բաժակը պարունակում է ավելի քան 9 գրամ մանրաթել։ Լավագույնն է դրանք ուտել խաշած վիճակում։
Կանաչ ոլոռը, ազնվամորին, ոսպը և կարմիր լոբին նույնպես հարուստ են մանրաթելով։ Ինչ վերաբերում է մրգերին, ապա տանձը և խնձորը, ինչպես նաև կիվին և նարինջը, այս բաղադրիչի ամենահարուստ աղբյուրներն են։
Այնուամենայնիվ, սննդաբանը զգուշացրել է, որ մանրաթելը պետք է աստիճանաբար ներմուծվի սննդակարգ՝ լուծը և ցավերը կանխելու համար։
