Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արգիշտ, իրականությունից չես փախչի, իշխանությունը հավերժ չէ, դրանից դուրս դու գոյություն չունես

Blog Image

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հարցազրույցը նայեցի:

Անկեղծ ասած չէի նայի, եթե չասեին, որ գերազանցել է քպ-ական հայտնիների կեղտոտ բառապաշարն ու պոկվել գետնից:

Ժամանակին իրեն որպես ազգային մարդու էի ճանաչում, ում համար արժեքներ կար, սկզբունքներ կար, սակայն վերածվել է սովորական «աբիժնիկի», ով իր լպիրշությամբ, աջուձախ վիրավորանքով փորձում էր արդարացնել իր տեսակին, զգացածին ու «նախորդ կյանքում» ապրածին դեմ գնալը:

Իր հարցազրույցում տեսա ոչնչացված գործչի, օգտագործված մարդու և պաշտոնը հայրենիքից վեր դասող շարքային ուրացողի:

ՀԳ. Արգիշտ, իրականությունից չես փախչի: Իշխանությունն ու պաշտոնը հավերժ չեն, իսկ դրանից դուրս դու այլևս գոյություն չունես»:

Send