Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը սպառնում է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից

Blog Image

Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից և սկսել ուրանի հարստացումը 60%-ից բարձր, եթե Թեհրանի վրա պատժամիջոցների ճնշումը շարունակվի, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին։

«Իրանն այժմ միայն կասեցրել է լրացուցիչ արձանագրության կամավոր կիրառումը, բայց դեռևս մնում է NPT-ի անդամ, բայց եթե պատժամիջոցների ճնշումը շարունակվի, օրակարգում կարող են լինել պայմանագրից դուրս գալը, ուրանի հարստացումը մինչև 60%-ից բարձր մակարդակի, արդիականացված ցենտրիֆուգների արտադրությունն ու արտահանումը և միջուկային ոլորտում հարաբերությունների ընդլայնումը», - ասել է Ռեզաին։

Ուրբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերսկսումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի փոխշահավետ և հավասարակշռված միջուկային համաձայնագրի։

Արաղչին նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պետք է հրաժարվեն միջազգային պատժամիջոցները վերականգնելու գաղափարից և սկսել «պատասխանատու գործել, եթե ցանկանում են դեր խաղալ միջուկային բանակցություններում»։

Send