Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար, բախվել են «Hyundai», «Toyota» և «Opel» մակնիշի մեքենաներ, 4 վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Դ.-ի վարած «Hyundai» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սասուն Բ.-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Անտոն Մ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անտոն Մ.-ն, վերջինիս ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 28-ամյա Աղվան Մ.-ն, 68-ամյա Լևիկ Օ.-ն և 48-ամյա Կարեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: 
  
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ վթարից հետո ստեղծվել էր արհեստական խցանում և միայն պարեկների ժամանումից հետո երթևեկությունը կարգավորվեց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 

Send