Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը վտարում է Թեհրանից Ավստրալիայի դեսպանին․ ինչու են հարաբերությունները լկարված

Blog Image

Իրանը վտարում է Թեհրանից Ավստրալիայի դեսպանին և իջեցնում է Կանբերայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ 

«Դիվանագիտական ​​օրենսդրության դրույթներին համապատասխան, Ավստրալիայի գործողություններին ի պատասխան, Իրանի Իսլամական Հանրապետությունը փոխադարձաբար իջեցրել է Ավստրալիայի դիվանագիտական ​​ներկայությունը Իրանում։ Ավստրալիայի դեսպանը վտարվել է Իրանից», - ասել է Բաղային։

Օգոստոսի 26-ին հաղորդվել էր, որ Ավստրալիայի անվտանգության հետախուզական ծառայությունը (ASIO) կապ է հայտնաբերել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Սիդնեյի Բոնդի շրջանում «Lewis Continental Kitchen» հրեական ռեստորանի և Մելբուռնի «Adass Israel» սինագոգի վրա 2024 թվականին տեղի ունեցած հրկիզման միջև։

Send