Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փաշինյանն արգելել է իր թիմակիցների ապահարզանները, մտել է անձնական կյանք, Փոխնախարարը որդուն ազատեց բանակից․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որ Հայաստանում մեկ անձի իշխանություն է, ու Նիկոլ Փաշինյանն է բոլորի փոխարեն որոշումներ կայացնում, իսկ իշխող ֆրակցիան էլ, իրենցից մեկի բնորոշմամբ` ուսապարկերի հավաքածու է, հայտնի է վաղուց: Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարում է նաեւ իր թիմակիցների անձնական կյանքը։

Մեզ պատմեցին, որ նա արգելել է իր թիմակիցների ապահարզանները: Վերջերս թիմակիցներից մեկը նրան տեղեկացրել է, որ նման որոշում է կայացրել` ուզում է բաժանվել կնոջից եւ նոր կյանք սկսել։

Փաշինյանն արգելել է անել դա, մոտավորապես այն պատճառաբանությամբ, որ ՔՊ-ում արդեն լրացրել են ապահարզանների լիմիտը, եւ այլեւս ոչ մեկն իրավունք չունի բաժանվել, որ հանրության աչքում էլ ավելի չընկնեն։ Չէ՞ որ հիմա ինքը բարքերի ոստիկանի դեր է ստանձնել եւ հոգեւորականներին բարոյականության դասեր է տալիս:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության ոլորտում տապալված է համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը. ծրագիր, որի պատասխանատուներից էր փոխնախարար Լենա Նանուշյանը։ Այն համապարփակ եւ ընդգրկուն չէ, ինչի մասին խոսել է նաեւ վարչապետը:

 

Մինչ նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է հանրությանը բացատրել, թե երբ եւ ինչպես է գործարկվելու համակարգը, նրա տեղակալը, ըստ մամուլի հրապարակումների, զբաղված է ոչ թե աշխատանքով, այլ սոցիալական ցանցերում անլուրջ տեսանյութեր ու «սրտիկներ» հրապարակելով։

Ավելին՝ մամուլը գրում է, որ Նանուշյանը ոչ միայն արդյունավետ չի աշխատում, այլեւ ընտանեկան արտոնություններից է օգտվում. փոխնախարարի որդին, ի տարբերություն նախարար Ավանեսյանի որդու, բանակ չի զորակոչվել։

Այս ֆոնին առողջապահության համակարգի աշխատակիցները խոսում են անարդյունավետ կառավարման, պատասխանատվության բացակայության եւ հասարակության շրջանում վստահության նվազման մասին։

Արդյունքում, խոստացված «առողջապահական բարեփոխումը» դարձել է հերթական ձախողված ծրագիր, իսկ համակարգը՝ անլուրջ վարքագծի եւ անհավասարության խորհրդանիշ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Send