Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Opel»-ը Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է գազատար խողովակներին, քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ - Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արփի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բախման հետևանքով մի քանի գազախողովակներ ու գազախողովակների հենասյուներ կոտրվել են։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներ քույր ու եղբայր են։
 

Send