Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը խորհուրդ է տվել երեկոյան խուսափել ձմերուկից և երեք այլ մթերքներից

Blog Image

Բժիշկ Խոսե Մանուել Ֆելիսեսը զգուշացրել է, որ ձմերուկը և սեխը չպետք է օգտագործել երեկոյան։ Նրա խոսքերն է մեջբերել «La Razon» հրատարակությունը։

Ֆելիչեսը նշել է, որ ձմերուկը և սեխը պարունակում են մեծ քանակությամբ ջուր, որը կարող է խանգարել քունը։ Դրանց պատճառով մարդը հաճախ կարող է գիշերվա կեսին արթնանալ միզելու համար, պարզաբանեց նա։

Բացի այդ, բժիշկը կոչ է արել խուսափել երեկոյան արքայախնձոր ուտելուց, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ թթու, որը կարող է անհարմարություն առաջացնել ստամոքսում, հատկապես գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի առկայության դեպքում։

«Ավելի լավ է նաև ավոկադոն տեղափոխել ճաշի կամ նախաճաշի մեջ, քանի որ այդ մթերքը դժվարամարս է»,- ընդգծել է Ֆելիսեսը։

Send