Սրբազան Պայքարի և մյուս 17 կալանավորված անձանց գործով դատական առաջին նիստն ավարտվեց: Թեև նախատեսված էր խափանման միջոցի հարցի քննարկում, սակայն նիստը հետաձգվեց։ Պաշտպանները դժգոհեցին, որ մյուս գործերը հետաձգում կամ թողնում են՝ դատական նիստին մասնակցելու համար՝ պահանջելով դատավորից ժամակացույցի հստակեցում։
Դատավորը հայտարարեց,որ հաջորդ նիստները տեղի ունենան օգոստոսի 20-ին, 21-ին և 22-ին, ժամը 14:30-ին Շենգավիթի դատարանի թիվ 1 դահլիճում:
Նիստի ավարտից հետո ներկաները սկսեցին վանկարկել՝ «Սրբազան, Սրբազան»։ Միևնույն ժամանակ դատարանի դիմաց բազմաթիվ մարդիկ, որոնք հավաքվել են իրենց աջակցությունը հայտնլու «Սրբազան պայաքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանին ու մյուս կալանավորված անձանց, սկսեցին վանկարկել ու պահանջել ազատություն։