Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ե՞րբ կավարտվեն Պեմզաշենի դաժան uպանության գործով դատական նիստերը

Blog Image

2022 թվականի նոյեմբերի 9-ին դաժան սպանությունը ցնցեց ամբողջ Հայաստանը. հայտնաբերվել էին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի` Զարինե Մելիքսեթյանի ու նրա 11 և 8 տարեկան երեխաների դիերը։ Հետո կպարզվեր, որ նախքան սպանությունը, մորն ու երեխաներին բռնության են ենթարկել, այդ թվում և սեռական…

Գործով մեղադրյալները Վրույր և Արկադի Բարսեղյաններն են։ Վրույր Բարսեղյանը բռնաբարության մասով ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն, սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում։ Մյուս մեղադրյալը` Արկադի Բարսեղյանը, հայտարարել է՝ կապ չունի ո՛չ բռնաբարության, ո՛չ էլ սպանության հետ։

Նշենք, որ կեսգիշերին, նախապես պայմանավորվածության գալով` Վրույրն ու Արկադին ներխուժել են Զարինեի տուն, ներխուժումը նկատած երիտասարդ կնոջը դանակահարել, ապա այդ աղմուկին վրա հասած երեխաներին կապել, Զարինեին տեղափոխել ննջասենյակ, որտեղ տասնյակից ավելի հարված հասցրել դանակով՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ապա սպանել երեխաներին, քանի որ նրանք ականատեսն են ու կարող են իրենց ճանաչել, բայց նախքան դա բռնաբարել Զարինեի անչափահաս դստերը: 

MediaHub-ը հիշեցնում է, որ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ընդունել է մեղքը՝ հայտարարելով, թե բռնաբարել է 11-ամյա Կարինեին, բայց պնդել՝ սպանության հետ կապ չունի: «Ես սպանության հետ գործ չունեմ, ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, բայց էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ... եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինեի օրը...»,- ասել է նա։

Այդ զազրելի արարքի մասին խոսելիս տականքը նաև նշել է, թե ազգական Արկադի Բարսեղյանի առաջ միշտ տուժող է եղել, միշտ «կանչել ու ծեծել ա»: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ այս դաժանությունն արվել է, որ ջրի երես դուրս չգա Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին նախկինում արված արտամուսնական կապ ունենալու առաջարկը, քանի որ օրեր անց Զարինեի ամուսինը պետք է վերադառնար Հայաստան:  

Պեմզաշենի դաժան սպանության գործով դատավորը Արտուշ Գաբրիելյանն էր, սակայն մայիսի սկզբին նա կալանավորվեց։ Ավելի վաղ  MediaHub-ը զրուցել էր տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանի հետ, ով նշել էր, որ Պեմզաշենի դաժան սպանության դատական գործը պետք է 0-ից սկսվի։

Ի՞նչ զարգացումներ կան այդ դաժան սպանության դատական նիստերից․ MediaHub-ը դիմեց տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանին․ «Դատավորը փոխվեց, գործը սկսվեց 0-ից, դատավորը նշանակվել է Ռոման Սմբատյանը։ Այս պահին նախապատրաստական նիստերն են, նախնական դատալսումներն են, գնում ենք առաջ, հաջորդ նիստը լինելու է օգոստոսի 13-ին»։

Թե ե՞րբ կվերջանան դատական նիստերը, ե՞րբ վերջնական վճիռը կլինի, փաստաբանը չգիտի, նշում է՝ գործը ծավալուն է, մինչ դատավորի փոխվելը գրեթե վերջացրել էին։

Մարիաննա Արամյան

Send