Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել ՄՍԾ տարածքային մի կենտրոնում․ ձերբակալվածներ կան

Blog Image

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության` Թալինի տարածքային կենտրոնում։ 

MediaHub-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է լուրը:

Կան ձերբակալվածներ։ «Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ»,- հայտնել է կառույցը:

Մարիաննա Արամյան

Send