Գերմանիայի տնտեսական և էներգետիկայի նախարար Կատերինա Ռայխեն հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը գրավոր երաշխիքներ է տրամադրել, որ «Ռոսնեֆտ» ընկերության գերմանական դուստր ձեռնարկությունները չեն ենթարկվի ԱՄՆ պատժամիջոցներին, հաղորդել է «Ռոյթերսը»։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն հայտարարել էր հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որը ներառել է միջոցներ «Ռոսնեֆտի», «Լուկօյլի» և դրանց դուստր ձեռնարկությունների դեմ։
Գերմանիայի էներգետիկայի նախարարը երեքշաբթի օրը «Ռոյթերս»-ին ասել է, որ ԱՄՆ կառավարությունը գրավոր երաշխիքներ է տրամադրել, որ «Ռոսնեֆտի» գերմանական բիզնեսները կազատվեն էներգետիկ ոլորտի դեմ նոր պատժամիջոցներից, քանի որ ակտիվներն այլևս Ռուսաստանի վերահսկողության տակ չեն։
Ռայխեի խոսքով՝ ԱՄՆ-ն երաշխիքային նամակ է ուղարկել, որի համաձայն՝ Գերմանիայում «Ռոսնեֆտը» լիովին անջատվել է իր ռուսական մայր ընկերությունից։
