Իրանում մահապատժի է ենթարկվել հրեական հատուկ ծառայություններից մեկի՝ «Մոսսադի» լրտես, գրել են ԶԼՄ-ները։
Իրանից Բաբակ Շեհբազին, որն աշխատել է հեռահաղորդակցության, ռազմական և անվտանգության գործակալությունների հետ կապված ընկերությունների համար արդյունաբերական սառնարանային համակարգերի նախագծման և տեղադրման ոլորտում, փոխանցել է գաղտնի տեղեկություններ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և անվտանգության կառույցների մասին:
Դատավճիռը հաստատվել է Գերագույն դատարանի կողմից և ի կատար ածվել սեպտեմբերի 17-ի առավոտյան:
Իրանական հետաքննությունը պարզել է, որ Շեհբազին կապ է հաստատել «Մոսսադի» գործակալ Իսմայիլ Ֆիքրիի հետ և հետախուզական տվյալների դիմաց պահանջել է ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք և մեծ գումար (120 միլիոն դոլար): Ավելի ուշ նա վերապատրաստվել է Իսրայելի հետախուզության հետ և տվյալներ է փոխանցել արդեն չգործող Skype ծրագրի միջոցով:
