Այսօր՝ հոտեմբերի 31-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Գետիկ բնակավայրում անասնագոմ է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ անասնագոմում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժաանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են Գետիկ բնակավայրի 4-րդ փողոցի 7-րդ տան տարածքում գտնվող անասնագոմում առաջացած հրդեհը:
Այրվել է անանսագոմի տանիքի մի հատված և գոմի մոտ եղած պահեստավորված մոտ 300 հակ անասնակեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
