Օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտասահմանյան տարածքների հարցերով պետական նախարար Սթիվեն Դոութիին։
Սթիվեն Դոութին շնորհավորել է պետության ղեկավարին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված «պատմական արդյունքների կապակցությամբ և հայտնել է իր երկրի պատրաստակամությունը աջակցելու այս գործընթացին», գրել են ԶԼՄ-ները։
Դոութին նաև անդրադարձել է Վաշինգտոնում տարածաշրջանային տրանսպորտային կապերի ոլորտում ձեռք բերված արդյունքների կարևորությանը։
Նախարարը շնորհավորել է Ադրբեջանին անցյալ տարի COP29-ի բարձր մակարդակի հյուրընկալման և ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ։
Իլհամ Ալիեւը նշել է, որ «կշարունակի ջանքեր գործադրել Ադրբեջանի խաղաղության օրակարգի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման ուղղությամբ»։