Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Շիրակի քրեական ոստիկանները վագոն-տնակում թմրամիջոց են հայտնաբերել

Blog Image

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայկավան գյուղի 53-ամյա բնակիչը Զառիշատ գյուղի վարչական տարածքի արոտավայրում գտնվող իր վագոն-տնակում թմրամիջոց է պահում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 6-ին կատարված զննությամբ 53-ամյա տղամարդու վագոն-տնակում հայտնաբերվել է 77 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանություն

Send