SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են Թալին քաղաքի Թումանյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պահածոյացված վարունգ ուտելու հետևանքով «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոն են տեղափոխել ընտանիքի 5 անդամների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 59-ամյա Մանուշ Ղ․-ն, 35-ամյա Ռիմա Մ․-ն, 13-ամյա Ա․ Ղ․-ն, 37-ամյա Գարիկ Ղ․-ն և 3-ամյա Ա․ Ղ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են հոկտեմբերի 26-ին ժամը 22։00-ի սահմաններում իրենց տանը, իրենց կողմից պատրաստված պահածոյացված վարունգը ուտելու հետևանքով։
