Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Մանրէաբանական շեղումներ․ կասեցվել է արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը

Blog Image

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հաբոյանին  պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Եղեգնաձոր), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: 

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թան» (արտ․ ՝ 13․08․2025 )արտադրատեսակի նմուշը «խմորասնկեր» և «բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

ՍԱՏՄ

Send