Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով Փաշինյանը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները․ Համայն Ռուսիո պատրիարքի խորհրդական

Blog Image

Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով Նիկոլ Փաշինյանը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները, օրենքով եկեղեցին անջատ է պետությունից, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։

Նա նշել է, որ հայ ժողովուրդը եկեղեցվուն վերաբերվում է մեծ հարգանքով ու Նիկոլ Փաշինյանին չի տվել իր հայեցողությամբ վերափոխելու լիազորություն։

«Աշխարհիկ պետության քաղաքական գործիչն իրավունք չունի միջամտել եկեղեցական կյանքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և ընդգծում, որ դրանք օժտված են ինքնավարությամբ և անջատ են պետությունից»,- ընդգծել է Նիկոլայ Բալաշովը։

Send