Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են հայ-հունական հարաբերությունների դինամիկան

Blog Image

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հունաստանի դեսպան Եկատերինի Նասիկայի հետ։ 

Հանդիպման ընթացքում դեսպանները քննարկել են հայ-հունական հարաբերությունների ներկայիս դինամիկան՝ անդրադառնալով երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։ 

Դեսպանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրին` շեշտելով նշյալ փաստաթղթերի կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում։

Send