Ֆեյսբուքի օգտատեր, ArmLand էքստրիմ տուրիստական ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել Հրազդանի կիրճից, որտեղ երևում է, թե ինչպես է էքսկավատորը հողային աշխատանքներ իրականացնում, և գրել է. «Քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները»։
MediaHub-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան, որտեղից Լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը հայտնեց. «Կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է, և դրան զուգահետ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։ Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»։
Էմմա Մարտիրոսյան
