Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Օրական մեկ գդալը բավարար է. 5 պատճառ այս մթերքը ձեր սննդակարգին ավելացնելու համար

Blog Image

Կտավատի սերմն այսօրվա ամենատարածված «առողջ» սննդամթերքներից մեկն է: Այն հակաօքսիդանտ է, օմեգա-3-ի, մանրաթելի և շատ այլ օգտակար սննդանյութերի աղբյուր: Բայց պարզ լեզվով ասած՝ ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ այս մթերքը մեր սննդակարգում:

Սննդաբան Ռահաֆ Ալ Բոչին թվարկել է հինգ ախտանիշ, որոնք կտավատի սերմի ամենօրյա օգտագործումը կարող է օգնել մեղմել:

Արյան մեջ շաքարի մակարդակի իջեցում: Մանրաթելը և լիգնանները (ֆենոլային միացություններ) կարգավորում են մարսողությունը և իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը:
Խոլեստերինի մակարդակի իջեցում: Կտավատի սերմը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են բորբոքումը և բարելավում սրտանոթային առողջությունը:
Բարելավում է մարսողական գործառույթը: Կտավատի սերմը նպաստում է միկրոբիոմի բազմազանությանը, խթանում է աղիքային շարժունակությունը և օգնում է թեթևացնել փորկապությունը:
Քաղցկեղի կանխարգելում: Մթերքում պարունակվող նյութերը ունեն հակաքաղցկեղային հատկություններ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս մթերքի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է կանանց մոտ կրծքագեղձի և արգանդի քաղցկեղի, իսկ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Թեթևացնում է դաշտանադադարի ախտանիշները: Լիգնանները բարձրացնում են կանացի հորմոնի՝ էստրոգենի մակարդակը, որը նվազում է պերիմենոպաուզայի և դաշտանադադարի ընթացքում: Սա օգնում է ավելի լավ կառավարել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են տաքության զգացումը, տրամադրության փոփոխությունները, քաշի ավելացումը և անքնությունը։

Send