Հրդեհ Սպիտակ քաղաքում

Հրդեհ Սպիտակ քաղաքում

Փետրվարի 27-ին, ժամը 15:58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի վերջնամասում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սայաթ-Նովա փողոցում գտնվող այգիներից մեկի տարածքում այրվում են ոչ բնակելի վագոն-տնակ (մոտ 12 քմ) և ինքնաշեն տնակ (մոտ 24 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։42-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են տնակները՝ գույքով։