Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ռազմական սպառնալիքի մասին՝ նշելով, որ երկրի ափերի մոտ կենտրոնացվել են ութ ամերիկյան նավ՝ 1200 հրթիռներով։
Նրա խոսքով՝ սա վերջին դարում երկրի համար ամենամեծ սպառնալիքն է։
Կարիբյան ծովում ամերիկյան նավատորմի տեղակայումը թմրանյութերի դեմ պայքարի գործողության մի մասն է։ Վաշինգտոնը Մադուրոյին մեղադրում է ԱՄՆ-ին թմրանյութեր մատակարարող «նարկոկարտել» ղեկավարելու համար և հայտարարել է 50 միլիոն դոլար պարգևատրման մասին այն տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել Վենեսուելայի առաջնորդին։
Ի պատասխան՝ Կարակասը սկսել է մոբիլիզացնել ժողովրդական աշխարհազորն ու մեծացրել տարածքային ջրերի պարեկությունը։ Մադուրոն խոստացել է, որ Վենեսուելան «երբեք չի զիջի շանտաժին» և պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա։