Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար Երևանում

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արցախի պողոտայում թիվ 32 հասցեի մոտ բախվել են «Mercedes G» և Վազ «21-06» մակնիշի մեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջված վիճակում բախվել է ծառին։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացնում են հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառներից մեկը եղել է այն որ «յաշիկի» վարորդի նկատմամբ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել է։
 

Send