Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձորաղբյուրում ստեղծվել են մինի աղբանոցներ, գարշահոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից. Shamshyan

Blog Image

 

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տարբեր հատվածներում կուտակված աղբը տարածում է գարշահոտություն ու ստեղծում հակասանիտարական վիճակ, գրել է «Շամշյանը»։

Երեկ՝ օգոստոսի 31-ին, նույնպես նույն վիճակն էր. աղբը տարբեր հատվածներում ոչ միայն հեռացված չէր, այլև ցաքուցրիվ էր։

Բնակիչները տնից աղբը տեղափոխում էին, որպեսզի լցնեն աղբամանի մեջ, սակայն այն ամբողջությամբ լցված էր։

Անգամ որոշ հատվածներում հոտը զգացվում էր մի քանի հարյուր մետրից։

Բնակիչները, ովքեր հրաժարվեվին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ձորաղբյուրում նման իրավիճակ երբեք չի եղել։ Միշտ ժամանակին աղբը հեռացրել են, բայց վերջին օրերին ոչ միայն չեն հեռացրել, այլ նաև ոնց որ դիտմամբ տրակտորով աղբը ցաքուցրիվ անեն»։

Send