Դուշանբեի ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են խաղաղության ուղղությամբ առաջընթացը, ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
«ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրույց են ունեցել և քննարկել, թե ինչպես առաջ շարժվել խաղաղության և անվտանգության ճանապարհով», - հանդիպումից հետո մամուլի ասուլիսին ասել է Լեբեդեւը։