Աֆղանստանի «Թալիբան» իշխանության և Պակիստանի ներկայացուցիչների միջև Ստամբուլում բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ։
Երկարաժամկետ հրադադարի վերաբերյալ համաձայնության չեն հասել, հայտնել են ԶԼՄ-ները։
Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Պակիստանի բանակի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն տալ, գրել է «Ռոյթերս»-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել երկրների միջև սահմանին վերջերս տեղի ունեցած բախումների, այդ թվում՝ Կանդագար նահանգի Սպին Բոլդակ շրջանում տեղի ունեցած կրակոցների ֆոնին։
