Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է հոգեհանգիստ նահատակված բոլոր քաջամարտիկների համար

Blog Image

Այսօր՝ Սուրբ Գևորգ զորավարի տոնին, Սուրբ և Անմահ պատարագ մատուցվեց Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ձեռամբ Արժանապատիվ տեր Արտակ քահանա Միրզոյանի, հայտնել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմը։

Տեր Հայրը պատարագին ներկա հավատացյալներին և մանուկներին պատմեց Տոնի խորհրդի և Սուրբ Գևորգ զորավարի անկոտրում ոգու մասին, այնուհետև կատարվեց հոգեհանգիստ Արցախյան 44-օրյա պատերազմում և Հայրենիքի համար նահատակված բոլոր քաջամարտիկների համար։

Send