Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել Կախա Կալաձեն՝ առաջ անցնելով մրցակիցներից եւ հավաքելով ձայների ավելի քան 71 տոկոսը քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում. երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունների թեկնածու Իրակլի Կուպրաձեն: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 12,275 տոկոսը։
Առաջատարների եռյակը եզրափակում է «Գիրչի» կուսակցությունից Յագո Խվիչիան, որը ստացել է ձայների 7,624 տոկոսը: