Ղազախստանում ավարտվել է «Մետաքսի ճանապարհի աստղ» ("Silk Way Star") մրցույթի առաջին փուլը։ 12 մասնակիցներից յուրաքանչյուրը կատարել է իր մայրենի լեզվով երգ։
Ժյուրիի որոշմամբ՝ մալայզիացի երգչուհի Յազմին Ազիզը զբաղեցրել է առաջին տեղը՝ 126 միավորով, ուզբեկ երգչուհի Մադինաբոնու Ադիլովան՝ երկրորդը՝ 122 միավորով, իսկ թուրքմեն մասնակից Դովրան Շամմիեւը և վրացի մասնակից Ավթանդիլ Աբեսլամիձեն զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը՝ 120 միավորով։
Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները միջազգային մրցույթում առաջին անգամ միմյանց տվել են ամենաբարձր միավորները, գրել են ԶԼՄ-ները։