Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են «Mercedes» և «Ford Transit» մեքենաները․ ընտանիքի 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի 39 հասցեում՝ թիվ 17 դպրոցի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Լոռու մարզի բնակիչներ՝ 5-ամյա Արեն Թ․-ն, 9-ամյա Ավետ Թ․-ն և 12-ամյա Նարե Թ․-ն, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send