Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

3 ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ վիրավոր կա

Blog Image

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Վաղարշապատ-Մարգարա Մ3 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Nissan Rogue» մակնիշի, «Nissan March» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send