Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Հացիկ գյուղի բնակչի տանը հայտնաբերել են մարիխուանա և զինամթերք

Blog Image

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հացիկ գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրանյութ և զինամթերք:

Սեպտեմբերի 11-ին տղամարդը հրավիրվեց բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տնակում հայտնաբերվեց մարիխուանայով չորս փաթեթ, նաև` երեք ծխագլանակ ու ինքնաձիգի երկու փամփշտատուփ` 45 փամփուշտով:

Ըստ տանտիրոջ` թմրանյութն ինքն է պատարաստել իր աճեցրած կանեփից` անձամբ օգտագործելու նպատակով, իսկ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

ՆԳՆ ոստիկանություն

Send