Տավուշի մարզում 4 կետերում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հայաստանում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը վերահսկելի է, այլ երկրների օգնությանը դիմելու հարց չի քննարկվել, այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակը։
Խոտածածկ և բուսածածկ տարածքի հրդեհ է արձանագրվել նաև Շիրակի մարզում, որտեղ նույնպես իրականացվում է հրդեհաշիջում։
Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա այդ երկրում․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո ունեցել ենք 200-ի հասնող գերիներ և նա վստահ է՝ մի օր գերիների թիվը հասնելու է զրոյի։
«Վերադառնալու են բոլորը, այդ թվում՝ նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները»,- հայտարարել է
Սիմոնյանը։
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ–ի օրակարգում չկա․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի մասնակցության ձևաչափը հայտարարվել է. ՀՀ–ն չի մասնակցում, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։
Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում ընթանում էր «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումները:
Կառավարության անդամների սեղաններին քաղբանտարկյալների նկարներն էին: ՀՀ վարչապետի սեղանին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի լուսանկարն է։
Ընդդիմության պնդմամբ՝ այս պահին 60–ից ավելի անձ ենթարկվում է քրեական հետապնդման՝ քաղաքական դրդապատճառներով, իսկ նրանցից գրեթե 40–ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։
Արման Թաթոյանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հորդորում է չմասնակցել 2026–ի խորհրդարանական ընտրություններին։ Նրա խոսքով՝ նախկին նախագահները մասնակցությունն ընտրություններին ձեռնտու է Փաշինյանին
Ադրբեջանի իշխանությունները սկսել են վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի օկուպացված մայրաքաղաքը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ստեփանակերտի «առաջին վերաբնակեցման կապակցությամբ վիճակահանություն է տեղի ունեցել»։
