Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան հրավիրվել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Blog Image

Կիեւը կմասնակցի Հաագայում ՆԱՏՕ-ի՝ հունիսի 24-25-ը կայանալիք գագաթնաժողովին, չորեքշաբթի օրը հաստատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Այո, իսկապես, ես հրավիրել եմ Ուկրաինային գագաթնաժողովին, և մենք հնարավորինս շուտ կներկայացնենք մանրամասն ծրագիր», - ասել է գլխավոր քարտուղարը Բրյուսելում մամուլի ասուլիսին՝ կազմակերպության գագաթնաժողովից առաջ պաշտպանության նախարարների հանդիպման կապակցությամբ։

«Վստահ եղեք, որ մենք կաշխատենք առավելագույնս [Ուկրաինայի հետ]: Եվ գագաթնաժողովը, իհարկե, կարևոր դեր կխաղա», - ասել է դաշինքի ղեկավարը։

Send