MediaHub-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել։
MediaHub-ը կապ հաստատեց ՆԳՆ-ի հետ հասկանալու՝ ի՞նչ է եղել։
«Ժամը 9․45-ին «Աղբավայր» Նուբարաշենի տնօրենից հաղորդում է ստացվել, որ աշխատողները նկատել են սարից իջնող տղամարդու, որը ընկել է և, հնարավոր է, մահացել է։ Մեկնած շտապօգնության խումբը արձանագրել է դեռևս անհայտ անձի մահը։ Այս պահին ոստիկանության խմբերը տեղում են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական»,- MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին․ «Անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»։
Մարիաննա Արամյան
