Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ իրավիճակ, վնասված դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս ու հասնում Փափազյան փողոց, Բարեկամության մետրո. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: 

 Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրաչյա Քոչար փողոցում, դեռ սովետական տարիներից գործող, կեղտաջրերի համար օգտագործվող դիտահորի վնասման պատճառով կեղտաջուրը դուրս է գալիս և հոսում՝ հասնելով Փափազյան փողոց, անգամ Բարեկամության մետրո: 

Արդեն 5 ժամից ավելի է՝ Վեոլիա Ջուր ընկերության Երևանի մասնաճյուղի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով սկսել են հին, վնասված կոյուղատարը փոխելու աշխատանքները, սակայն կեղտաջրերի հոսքը չի դադարում ու ամբողջ տարածքում տիրում է նաև գարշահոտություն: 
 
Երբ Վելոիա Ջուրը աշխատանքը ավարտի, Արաբկիրի թաղապատարանը՝ թաղապետի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ, պետք է աշխատանքներ կատարի՝ ամբողջ տարածքն ախտահանելու ուղղությամբ: 

Send