Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նեթանյահուն Երուսաղեմից դիմել է Էրդողանին

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմից դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Մենք այստեղ ենք։ Սա մեր քաղաքն է։ Պարոն Էրդողան, սա ձեր քաղաքը չէ։ Սա մեր քաղաքն է։ Այն միշտ մեր քաղաքը կլինի»,- հայտարարել է Նեթանյահուն։

«Այն երբեք այլևս չի բաժանվի»,- ընդգծել է վարչապետը։

 

Ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին համեմատել էր Հիտլերի հետ՝ Գազայում իր գործողությունների համար։

«ՄԱԿ-ի կանոնադրությունը հռչակում է պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան հավասարությունը և նրանց սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիությունը», - նշել է Թուրքիայի նախագահը:

Send